Գրքի շնորհանդես. Վահրամ Սողոմոնյանի «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 18, 2010 12:18

Այսօր` նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ին Արցախի Հելսինկյան կոմիտեի գրասենյակում տեղի կունենա Վահրամ Սողոմոնյանի «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում» (2010թ. Գերմանիա) գրքի շնորհանդեսը:

Գրքում եվրոպացի հեղինակավոր գիտնականները հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ճանաչման իրավունքը՝ միջազգային իրավունքի, քաղաքագիտության, անվտանգության, պատմության և իրավափիլիսոփայության տեսանկյուններից։

Գերմանացի, ավստրիացի և հայ հեղինակավոր գիտնականները ներկայացնում և հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ճանաչման իրավունքը՝ միջազգային իրավունքի, քաղաքագիտության, անվտանգության, պատմության և իրավափիլիսոփայության  տեսանկյուններից։

Լեռնային Ղարաբաղը/Արցախը իր անկախությունը հռչակել է 1991 թվականին և հանրաքվեով ամրագրել Խորհրդային միության կազմից դուրս գալը: Արցախի ժողովուրդը սեփական ինքնորոշման իրավունքը ևս մեկ անգամ վերանվաճեց Ադրբեջանի կողմից իրեն պարտադրված պատերազմում: Երկարամյա անարդյունք բանակցություններից հետո այսօր օրակարգ է մտնում Արցախի միջազգային ճանաչման հարցը:

Արցախը տարածաշրջանում համեմատաբար բարձր աստիճանի պետականություն է դրսևորում և այդպիսով հանդիսանում Հարավային Կովկասի անվտանգության կարևոր անկյունաքարերից մեկը: Եվրոպայի համար այն մարտահրավեր է՝ աշխարհամասի արևելյան ծայրամասում սեփական արժեքներին համահունչ երկարաժամկետ անվտանգությանը և բարեկեցությանը  նպաստելու համար:

Գիրքը ներկայացվել է Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում հոկտեմբերի 6-ից 10-ը։

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply