Արցախում զբոսաշրջիկների թիվն աճում է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 18, 2010 12:06

Արցախում զբոսաշրջիկների թիվն աճել է 45 տոկոսով: ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության զարգացման վարչությունն ընթացիկ տրավա ինն ամիսների տվյալներով արձանագրել է օտարերկրյա զբոսաշրջիկների 45 տոկոս աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության զարգացման վարչության պետ Սերգեյ Շախվերդյանը նշում է, որ  զբոսաշրջիկների թվի  նման աճը պայամանավորված է պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսներին Արցախի մասնակցությամբ: «Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կնպաստի Արցախ այցելողների թվի կտրուկ աճին: Սակայն սա էլ երկրին կկանգնեցի լուրջ խնդիրների առջեւ: Բանն այն է, որ մեր ենթակառույցները դժվար են դիմանալու զբոսաշրջիկների նման հոսքին: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, մասնավորապես` մշակվել եւ Կառավարությանն է ներկայացվել օդանավակայանի բացման հետ կապված ենթակառույցների անելիքները զբոսաշրջության ոլորտի առումով»-ասաց Ս.Շախվերդյանը:

Վերոնշյալ միջոցառումների շրջանակներում Արցախում կբացվեն զբոսաշրջության տեղեկատվական կենտրոններ: Նման կենտրոն արդեն գործում է Շուշիում,հաջորդ տարի կգործի նաեւ Ստեփանակերտում: Ժամանակավոր տեղեկատվական կենտրոններ կբացվեն Արցախի առավել շատ այցելուներ ունեցող բնակավայրերում, որոնք կաշխատեն միայն ամառվա ընթացքում:

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply