Հիմնանորոգվել է Ագարակի մարզամշակութային պալատը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 18, 2010 12:00

Սոցներդրումների հիմնադրամն ավարտել է դեռեւս տարեսկզբից սկսած Ագարակի մարզամշակութային պալատի հիմնանորոգումը: Սա հիմնադրամի առաջին ծրագիրն է քաղաքում: Ամբողջովին հիմնանորոգվել է մարզադաշտը, նորոգվել է տանիքը, դահլիճը, կատարվել են ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ:

Շինաշխատանքների երկրորդ փուլով տրամադրված 80 մլն դրամի 10 տոկոսի չափով ներդրել է համայնքը: Քաղաքապետ Մխիթար Զաքարյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ քաղաքի միակ մշակութային կենտրոնի` մարզամշակութային պալատի, հանդիսավոր բացումը կկատարվի այն գույքով ապահովելուց հետո: Այս հարցում քաղաքապետարանին հնարավոր է աջակցի ԱՄՆ դեսպանատունը, որն այդ մասին տեղյակ է պահել նամակով` ի պատասխան քաղաքապետարանի խնդրանքի: Քաղաքապետի տեղեկատվությամբ Ագարակի արվեստի դպրոցը, ուր հաճախում է 190 երեխա, եւս հիմնանորգման կարիք ունի:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply