Աթենքում կրկին անհանգիստ վիճակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2010 11:54

Աթենքում նախորդ գիշեր կրկին անհանգիստ էր: Հունաստանի մայրաքաղաքի փողոց են դուրս եկել 20 հազար մարդ` ուսանողներ, մանկավարժներ, թոշակառուներ և ձախ կազմակերպությունների ակտիվիստներ: Նրանք Պոլիտեխնիկական ինստիտուտից երթ են կազմակերպել դեպի ԱՄՆ-ի դեսպանատուն` ի հիշատակ 1973 թվականի իրադարձությունների: Այդ ժամանակ Հունաստանում իշխանության եկավ  ռազմական խունտան, որը դաժանաբար ճնշեց ուսանողների ապստամբությունը, իսկ զինվորներին օգնեցին  ԱՄՆ-ի զինվորականությունը: Չնայած անվտանգության ձեռնարկած բարձրագույն միջոցներին` քաղաքում անկարգություններ են սկսվել: Երիտասարդները ջարդել են խանութների ցուցափեղկերը, ոստիկանների ուղղությամբ քարեր և շշեր են նետել, իսկ ոստիկանները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Անկարգությունների ընթացքում մոտավորապես 50 մարդ է ձերբակալվել:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply