Արտակարգ դրություն Գվինեայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 18, 2010 11:41
Գվինեայում անկարգությունների դադարեցումից հետո արտակարգ դրություն հայտարարվեց: Քաղաքացիները դժգոհ են նախագահական ընտրությունների արդյունքից. Իշխանության գլուխ է եկել ընդդիմադիր Ալֆա Կոնդեն: Մի քանի շրջաններում բախվել են ոստիկանները և պարտված թեկնածուի կողմնակիցները: Բախման ժամանակ զոհվել է 7 մարդ: Գվինեայում պարեկային ժամ է գործում երեկվանից:
Ի դեպ, երկիրը հայտնի է դոքսիտների արտադրությամբ, ունի նավթի, երկաթի, ադամանդի և ոսկու ահռելի պաշարներ: Միևնույն ժամանակ` երկիրը զբաղեցնում է միայն 156-րդ տեղը ` յուրաքանչյուր անձի համար ամենամյա 953 դոլար չափով եկամտով մարդկային զարգացման ՄԱԿ-ի ցուցակում:






Facebook
Tweet This
Email This Post
