Ամերիկյան հինգերորդ սերնդի F-22 կործանիչը աղետի է ենթարկվել Ալյասկայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2010 11:22

Ամերիկյան հինգերորդ սերնդի F-22 կործանիչը երեքշաբթի մարզական թռիչքի ժամանակ աղետի է ենթարկվել Ալյասկայի նահանգում:Ուղղաթիռները և ինքնաթիռները որոնողական աշխատանքներ են տանում: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հույս ունեն, որ օդաչուն հնարավոր է` կենդանի է մնացել: Օդաչուները հատուկ պատրաստվում են, որպեսզի կարողանան կենդանի մնալ սառնամանիքի պայմաններում, անտառում, լեռներում և սակավ բնակեցված տարածքներում:Նման հանգամանքներում անհրաժեշտ է նվազագույն դեղորայքի և պարենի, ինչպես նաև որոշակի առարկաների առկայություն, որոնք գտնվում են սավառնականետ բազկաթոռին հարմարեցված:Աղետի վայրը գտնվում է Անքորիջ քաղաքից 160 կմ հյուսիս: Մասնագետները ինքնաթիռի արժեքը գնահատում են 140 միլիոն դոլար: Սա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ամենաթանկ կործանիչն է:2009 թվականին ԱՄՆ-ի վարչակազմը և Սենատը որոշել են կանգնեցնել F-22 Raptor կործանիչի արտադրությունը`այս կերպ  խնայելով 1,75 միլիարդ դոլար:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply