Ըստ «Ենի Մուսավաթ»-ի` Կուրբան բայրամը շատ ադրբեջանցիների համար միս ուտելու միակ հնարավորությունն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2010 10:38

Մահմեդական աշխարհը տոնում է Կուրբան բայրամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «նմանը չունեցող զարգացումների երկիր» Ադրբեջանում հասարակ մարդկանց` տոնի առթիվ տրամադրությունն ուսումնասիրելու համար «Ենի Մուսավաթ»-ի թղթակիցն այցելել է Բաքվի կենտրոնում գտնվող «Միր Մյովսյում աղա» ուխտատեղի: «Ուխտատեղիի առաջ մարդկանց մեծ ամբոխ էր հավաքվել:

Նրանք բոլորը եկել էին` փող մուրալու այցելուներից եւ տոնի առթիվ մի փոքր բաժին միս նվեր ստանալու հույսով: Բողոքեցին, որ ոստիկանները ներս չեն թողնում իրենց, որովհետեւ կարծում են, որ կարող են գողանալ ներսում դրված ողորմության արկղերը: Ներսում գտնվող մարդիկ զայրացած ասում էին, թե չգիտեն` արկղերի մեջ գցված փողը ուր է գնում եւ ավելի լավ կլինի, որ իրենք դա տան դրսում կանգնած կարիքավորներին: Ուխտատեղիում «զոհասեղան» կոչված հատուկ տեղ կա, որտեղ մատաղի միս են բաժանում մարդկանց: Մատաղացուները հարուստները նվիրում են ուղտատեղիին, մոլաներն էլ միսը բաժանում են աղքատներին: Չորս ժամ սպասելուց հետո մի բաժին միս ստացած քաղաքացիներից մեկը բողոքեց, որ այն անգամ կես կիլոգրամ չի լինի:

Բողոքեց, որ ամիսներով չի կարողանում միս գնել ընտանիքի համար: «Աստված հոգիս առնի, պրծնեմ այս կյանքից: Մի ամբողջ ամիս սպասում ենք, որ մեզ մի կտոր միս տան, այն էլ՝ տանջանքներով», -ասաց նա: Մի կին էլ շատ գոհ էր, որ վերջապես կկարողանա մսով ճաշ պատրաստել իր ընտանիքի հիվանդ անդամի համար եւ թեկուզ մի օր ապրել մարդու նման: Ուխտատեղիի առջեւ իրավիճակն իսկապես շատ ողորմելի էր: Մատաղի բաժին ստացող մարդիկ հրմշտում էին իրար եւ վիրավորում՝ առաջ անցնելու համար: Մսաբաժին ստանալու համար եկողների հոսքը չէր դադարում: Եւ սա ընդամենը մի տեսարան է՝ «անալոգը չունեցող զարգացումների երկրի ծաղկող մայրաքաղաքի»` մի կտոր մսի կարոտ քաղաքացիների ողբերգական կյանքից…

Շատ բաներ գիտակցաբար չենք գրում…

Բայց մեր տեսածը սա է. այս երկրի մարդու կենսամիջոցն էլ, վիճակն էլ, ապագան էլ թողնված է Աստծու հույսին: Ո’չ պետության շունչը կա, ո’չ էլ կառավարության սնող ձեռքը: Կառավարությունը միայն քաղաքացիներից է վերցնում, մուրացողներին էլ՝ ծեծի ենթարկում… Լավ է, որ Կուրբան բայրամն էլ կա: «Ծաղկող Բաքվի» հազարավոր բնակիչներն այս տոնի առթիվ գոնե տարին մեկ անգամ կարող են միս ուտել…», -հեգնանքով գրում է «Ենի Մուսավաթ»-ը:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply