«Փյունիկը» պարտվեց խորվաթական թիմին 0:3 հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 22, 2009 19:14

Երևանի «Փյունիկը» Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղն անցկացրեց Զագրեբում և դուրս մնաց պայքարից: «Փյունիկը», մրցելով տեղի «Դինամոյի» հետ, զիջեց խոշոր` 0:3 հաշվով: Հանդիպման 30-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Մարիո Մանջուկիչը: 61-րդ և 66-րդ րոպեներին էլ գոլերի հեղինակներ դարձան նրա թիմակիցներ Միլան Բադելժը և Դեջան Լովրեն: Այս երկու ակումբների երևանյան հանդիպումում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Այսպիսով, երկու խաղի արդյունով մեր երկրի ներկայացուցիչները զիջեցին մրցակցին:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply