Աբրամովիչը, Թալաբանին եւ Նազարբաեւը հայի պատրաստած թզբեհներն են բռնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2010 23:29

Ստամբուլահայ հայտնի թզբեհագործ Սեւան Քեչին պատվերների առատության պատճառով արդեն չի հասցնում ժամանակին պատրաստել թզբեհները։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ թուրք գործարարները լրջորեն հետաքրքված են թզբեհների հավաքածուով եւ նրանց նախընտրած թզբեհագործը հայազգի Սեւան Քեչին է, ում պատրաստած ոսկուց եւ թանկարժեք քարերով զարդարված թզբեհների գինը հասնում է մինչեւ 120 հազար ԱՄՆ դոլարի:

Սեւան Քեչին նշել է, թե իրենից թզբեհ է գնել նույնիսկ ռուս միլիարդատեր, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը եւ հավելել, որ ինքն ունի մշտական հաճախորդներ, որոնց մեջ առանձնանում են Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանին, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը, երգիչ Իբրահիմ Թաթլիսեսը եւ այլ հայտնի մարդիկ։

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply