Կոմիտասի պողոտայում անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ ու դիմել փախուստի. կինը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 17, 2010 17:00
Այսօր` նոյեմբերի 17-ին, ժամը 20:00-ի սահմաններում Երեւանի Կոմիտասի պողոտայում (ԱԼՄ հոլդինքի շենքից մի փոքր վերեւ) անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ դիմել փախուստի: Կինը ճանապարհն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է: Նա Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ 46-ամյա Սեդա Սերգոյանն է:
Դեպքի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ Վարուժան Ադամյանը, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանը, Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները եւ «1-03» ծառայության աշխատակիցները:
Մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել դեպքի վայրում եւ նշված հատվածում երթեւեկությունը մասամբ խաթարված է: Ոստիկանները կարողանում են որոշ չափով հեռացնել մեքենաներն ու հետաքրքրասեր քաղաքացիներին վրաերթի վայրից:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
