ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 17, 2010 20:11

Հարց. Պարոն նախարար, Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի հետ բանակցությունները, շփումները շարունակվում են, ինչի մասին ասաց եւս մեկ անգամ Թուրքիայի նախագահը մի քանի օր առաջ Թուրքմենստանից վերադառնալիս:

Պատասխան. Հայաստանը նոր բանակցություններ Թուրքիայի չի վարել եւ չի վարում: Եթե Թուրքական կողմը անկեղծ է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ցանկության մեջ, ապա պետք է անի մեկ պարզ բան` վավերացնի եւ իրագործի երկու երկրների միջեւ համաձայնեցված եւ ստորագրված արձանագրությունները` առանց նախապայմանների եւ այլեւայլի:

Դա ոչ միայն մեր, այլեւ միջազգային հանրության դիրքորոշումն է: Եթե Թուրքիան հակադրվի այդ դիրքորոշմանը եւ ձախողի գործընթացը, ապա դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply