Ամերիկա մայր ցամաքի բնիկները Եվրոպան հայտնագործել են Քրիստոֆոր Կոլումբոսի Ամերիկան հայտնաբերելուց 5 դար առաջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 17, 2010 17:29
The Daily Telegraf թերթի տեղեկատվությամբ` Ամերիկա մայր ցամաքի բնիկները Եվրոպան հայտնագործել են Քրիստոֆոր Կոլումբոսի Ամերիկան հայտնաբերելուց 5 դար առաջ: Հետազոտողները կարծիք են հայտնել, որ հնդկացիները Եվրոպա ժամանեցին տասներորդ դարում: Իսկ Կոլումբոսը Նոր Աշխարհը հայտնագործեց 1492 թվականին: Ի դեպ, վիկինգները Ամերիկա ժամանեցին ավելի շուտ: Իսպանացի գիտնականների հետազոտությունների տվյալներով` Ամերիկայի բնիկները Իսլանդիա են ժամանել մոտավորապես 1000 տարի առաջ և մնացել են այստեղ ապրելու:Պոմպեու համալսարանի աշխատակից Կառլես Լալուեզա Ֆոքսի կարծիքով`«քանի որ կղզին գործնականում լիովին մեկուսացված էր տասներորդ դարից և հետագայում ևս, ճշմարտանման վարկած է, որ այդ մարդիկ այդ կանանց սերունդներն էին: Հայտնի է, որ 1710 թվականին Իսլանդիայի հարավում` Վաթնաքյուլ սառցադաշտի շրջանում, ապրել են մարդիկ, ովքեր համարվել են գաղթականներ Ասիայից: Հավանաբար վիկինգները տեղավորվել են ժամանակակից Կանադայի տարածքում տասնմեկերորդ դարում: Գիտնականները ջանում են ճշտել, երբ են հնդկացիներն առաջին անգամ ժամանել Իսլանդիա և փորձում են գտնել նրանց ազգակցական կապերը Ամերիկայի բնիկների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
