Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հրաժարվել է ստորագրել Թարիք Ազիզի նկատմամբ կայացրած մահապատժի դատավճիռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 16:53

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հրաժարվել է ստորագրել Թարիք Ազիզի նկատմամբ կայացրած մահապատժի դատավճիռը: .«Ես չեմ ստորագրի Թարիք Ազիզի մահապատժի հրամանը, քանի որ սոցիալիստ եմ»,- հայտարարել է Թալաբանին« «Ֆրանս- 24» հեռուստաալիքի հարցազրույցում:«Ես համակրում եմ Թարիք Ազիզին, քանի որ նա իրաքցի քրիստոնյա է: Բացի այդ` նա տարեց մարդ է`70 տարեկան»,- նշել է Թալաբանին: Հոկտեմբերի վերջին Իրաքի քրեական բարձրագույն տրիբունալը  որոշեց 74-ամյա քաղաքական գործչին  մահապատժի դատապարտել` կախաղանի միջոցով` շիա կուսակցություններին հետապնդելու համար: Խոսքն ավելի շատ վերաբերում է Ադ Դաավա կուսակցությանը, որը ղեկավարում  է ներկայիս վարչապետ Նուրի ալ Մալիքին:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply