Թուրքական Ջեյմս Բոնդը իսրայելացի կոմանդոսի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 16:39

Կինոնկարը, որում թուրք հերոսը ջանում է վրեժխնդիր լինել նավի կալանման համար, որը ուղևորվում էր Գազայի հատված, ուր տերն ու տնօրենը ՀԱՄԱՍ-ն է, կարող է առավել բարդություն հարուցել Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում: Հերոսը հայտնի է իբրև թուրքական Ջեյմս Բոնդ`թուրքական հատուկ ծառայությունների անհաղթ գործակալ, ով կրկին ու կրկին հարձակվում է երկրի թշնամիների վրա: Այժմ Փոլաթ Ալեմդարը`«Գայլերի հովիտը» կինոնկարի աստղը, իր հայացքը ուղղում է իսրայելացիների կողմը:Այդ մասին գրում է բրիտանական`  Guardian հրատարակությունը: Ալեմդարի վերջին կինոնկարը`«Գայլերի հովիտը- Պաղեստին» վերնագրի ներքո, էկրանում կցուցադրվի 2011 թվականի հունվարի 28-ին: Այս կինոնկարում գլխավոր հերոսը վրեժխնդիր լինելու համար հարձակվում է իսրայելական կոմանդոսի վրա, ով մասնակցել է նավատորմի կալանման գործողություններին: Կինոնկարում Ալեմդարին հարցնում են, թե ինչ է անում Իսրայելում` պատասխանում է, թե իրականում ինքը գտնվում է  Պաղեստինի տարածքում: Կինոնկարի մեկ ուրիշ ֆրագմենտում իսրայելացին թուրք հերոսին հարցնում է.«Դուք գիտեք, որ դուք տեղ չունեքԱվետյաց երկրում», թուրք հերոսը պատասխանում է.«Ես չգիտեմ, որ այդ հողերի մի մասը ձեզ էր խոստացված, սակայն  երաշխավորում եմ ձեզ 6 ֆուտը..»:  Հիշեցնենք, որ 1996 թվականին Իսրայելը և Թուրքիան ռազմական համաձայնագիր են ստորագրել` իբրև մերձավոր ռազմական դաշնակիցներ:Սակայն Անկարայում Էրդողանի  ազգայնական և հոգևոր ուղղվածությկան իշխանությունը հարցականի տակ դրեց երբեմնի հարաբերությունները ,և  դրանք օրեցօր վատթարանում են:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply