Վատիկանը մտադիր է երկխոսություն ծավալել Հոլիվուդի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 16:14

Հռոմի պապի` մշակութային  հարցերով խորհուրդը խորհրդաժողով է անցկացնում`ամերիկյան կինոարդյունաբերության ներկայացուցիչների հետ: Միջոցառումը, որը պետք է կայանա 2011 թվականի մարտին, կլուսաբանի քրիստոնեական հավատի և աշխարհիկ մշակույթի միջև երկխոսությանը վերաբերող հարցեր: Կհավաքվեն Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, կինոռեժիսորներ, պրոդյուսերներ:«Միացյալ Նահանգներում մշակույթի զարգացման միտումները տարածվում են ողջ աշխարհում. դա է պատճառը, որ եկեղեցին կարևորում է  ԱՄՆ-ի մշակույթի հետ երկխոսությունը»,- հայտարարել  է խորհրդի ներկայացուցիչ Մելխոր Սանչես Տոկա ի Ալամեդան:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply