Անհայտ ինքնաթիռներ ներխուժել են Իրանի օդային տարածքներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 15:10

Իրանը չորեքշաբթի` նոյեմբերի 17-ին, հայտարարել է, որ նախօրեին արտասահմանյան ինքնաթիռներ, որոնց պետական պատկանելությունը չի  հաջողվել որոշել, ներխուժել են Իրանի օդային տարածքներ: Ընդ որում` Թեհրանը հաստատում է, որ օրվա ընթացքում այս երկրի օդային սահմանը խախտվել է 6 անգամ: Իրանի բանակի մամուլի քարտուղար Համիդ Արջանին տեղեկացրել է այդ մասին ռազմաօդային մասշտաբային զորավարժությունների մեկնարկից հետո: Նրա խոսքով` զորավարժությունների գոտու օդային տարածքներում հայտնվել են անհայտ ինքնաթիռներ: Այդ տեղեկատվությունը անհապաղ փոխանցվել է հրամանատարությանը: Իրանի կործանիչները հարկադրել են անկոչ հյուրերին թողնել Իրանի օդային տարածքը:«Քոլ Իսրայելի» տեղեկատվությամբ`Իրանում զորավարժությունները կշարունակվեն 5 օր:  Այս միջոցառման հիմնական նպատակը Իրանի ռազմաօդային ուժերի պաշտպանունակության ստուգումն է, ինչպես նաև` Իրանի միջուկային հաստատությունների պաշտպանության միջոցների մշակումը:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply