Ժնևի աճուրդային տներում ադամանդի և ընտրանի գինիների ռեկորդներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 14:50

Միանգամից գների 2 ռեկորդ սահմանվեց Ժնևի աճուրդում, որը հաստատեց վերջին ժամանակներս հաստատված ենթադրությունը, թե ճոխ ապրանքների շուկան սկսում է վերակենդանալ այն հանգամանքից հետո, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նահանջում է երկրորդ պլան: Հիշեցնենք, որ վերջերս 46,2 միլիոն դոլարով վաճառվեց 24,78 կարատ կշռով` վարդագույն ադամանդը: Այս գումարը գրեթե երկու անգամ գերազանցեց նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2008 թվականին: Այդ ժամանակ Sotheby’s աճուրդային տան մրցակից` Christie’s-ը իրացրեց 35,56 կարատի երկնագույն ադամանդը`24,3 միլիոն դոլարով: Երեքշաբթի քարի տեր դարձավ բրիտանացի ոսկերիչ և միլիարդատեր Լորենս Գրաֆը: Նա ձեռք բերեց 2008 թվականին աճուրդում վաճառված «Վիտելսբախ» ադամանդը, որին հավելեց իր անունը`«Վիտելսբախ- գրաֆ», կշիռը`35,56 կարատ, գինը`24,3 միլիոն դոլար: Ժնևի լճի ափին գտնվող «Բո Ռիվաժ» հյուրանոց ներթափանցեց ամենաթանկագին լոտը. սա պլատինե մատանի էր. զմրուխտե քարով` զեհավորած կլոր մասերով., որը  ավանդաբար արվում է սպիտակ ադամանդների համար, սակայն ոչ հաճախ կիրառվում է վարդագույն և երկնագույն քարերով: Թանկագին քարը գտնվում էր մասնավոր հավաքածուում և աճուրդի չի հանվել վերջին 60 տարիների ընթացքում: Վերջին անգամ` այսինքն 60 տարի առաջ, այն վաճառեց Հարրի Ուինսթոնը: Իսկ Christie’s աճուրդային տունը իրացրել է գինու ընտրանի տեսականի`3,6 միլիոն դոլար ընդհանուր գումարով:304,7 հազար դոլարով վաճառվեց «Պրեմիեր գրան կրյու» կարգի գինին` Chateau Cheval Blanc գինեգործական  ֆրանսիական տնտեսության1947 թվականի բերքից:Սա համաշխարհային ռեկորդ էր` գինիների կարգում: Անանուն կոլեկցիոները ձեռք բերեց վեց լիտրանոց «Իմպերիալ» ձևաչափի հազվագյուտ կարմիր գինին, որի մինչաճուրդային գինը 150-254 հազար դոլար էր:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply