Հրդեհներ. այրվել են խոտածածկ տարածքներ և անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2010 13:53

Նոյեմբերի 16-ին`ժամը 00.26-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ձյունաշող գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.10-ին, մարվել`07.00-ին: Այրվել է Ռ. Հարությունյանին պատկանող տան բակում պահեստավորված 20 տ անասնակեր և 800 քմ մակերեսով  խոտա ծածկ տարածք

Նույն օրը` ժամը 14.15-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.48-ին, մարվել`15.32-ին: Այրվել է խաղողի այգի և 7500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը` ժամը 15.31-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի հարակից սարալանջին : Դեպքի վայր  մեկնած  հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 20.00-ին: Այրվել է 80 հա  խոտածածկ տարածք:

Նույն օրը` ժամը  23.32-ին, ահա զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս-Երևան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրով ընթացող ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.51-ին, մարվել` 00.03-ին: Ամբողջությամբ այրվել է “ԳԱԶ-3110” մակնիշի 717 ԼԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենան:

Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply