Վաճառասեղաններին` ոսկու նշույլներով գարեջուրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 13:44

Alconews-ի տեղեկատվությամբ`24 Carats անունը կրող գարեջուրը`ոսկու նշույլներով, առաջիկայում մատչելի կդառնա ինտերնետով: Չպաստերիզացված,զտված գարեջուրը` գերխմորվածությամբ, ստեղծել են Ֆլանդրիայի գարեջրագործները: Խմիչքը կվաճառվի 2 տարբերակներով`9 և 12 տոկոս թնդությամբ: Ոսկու նշույլներով գարեջուրը հնարավոր է` օգտակար է օրգանիզմի համար: Պատճառն այն է, որ սթրեսի ազդեցության տակ օրգանիզմը սկսում է տարանջատել դրական լիցքավորված իոններ.  Սա խոցելի գործոն է հիվանդության առաջացման համար, ըստ որում` օգտագործելով ոչ մեծ քանակությամբ ոսկի` օրգանիզմը սկսում է մշակել բացասական լիցքավորված իոններ:Սա բարենպաստ ազդեցություն է թողնում ինքնազգացման վրա: Խմիչքի գինը մոտավորապես 65 դոլար կարժենա:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply