Թբիլիսիում փակվել են Benetton-ի խանութները

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 27, 2009 13:24

Թբիլիսիում դադարեցրել են Benetton իտալական հայտնի ֆիրմայի ցանցի 4 խանութների աշխատանքն այն բանից հետո, երբ թուրքական գործընկերը Սուխումում այդ ֆիրմայի խանութ է բացել, առանց վրացական կողմի հետ համաձայնեցնելու:
«Մենք պատրաստ ենք վնասներ կրել, բայց թույլ չենք տա նախադեպ, որ աշխարհում հայտնի ֆիրման իր առեւտրանիշը ներկայացնի բռնազավթված տարածքում»,-ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասել է Վրաստանում Benetton-ի ներկայացուցիչ Նինո Ցիկլաուրին:

Դիտվել է 2053 անգամ:
Print Friendly

Leave a Reply