Կեղծ ահազանգ. ՊՆ համերգասրահի մոտ պայթուցիկ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2010 13:43

Երեկ`ժամը 14:40-ին,ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում`ՀՀ ՊՆ համերգասրահի հարևանությամբ տեղադրված է պայթուցիկ:

Դեպքի վայր մեկնած փրկարները  Բագրևանդի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ տարածքում պայթուցիկ չեն հայտնաբերել: Դեպքի վայրում պարզվել է, որ հնարավոր է պայթուցիկ տեղադրված լինի Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի դահլիճում: Օպերատիվ խմբերը մեկնել են նշյալ հասցե:

Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ սակրավորների խմբի կողմից  Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի դահլիճում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույնպես պայթուցիկ չի հայտաբերվել:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply