Ղազախստանը և ԱՄՆ-ն անվտանգ փակեցին Ակտաու քաղաքի արդյունաբերական միջուկային ռեակտորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 13:21

Ղազախստանը և ԱՄՆ-ն անվտանգ փակեցին Ակտաու քաղաքի արդյունաբերական միջուկային ռեակտորը, որը պլուտոն էր մշակում: Խոսքը БН-350 ռեակտորի մասին է, որը կառուցվել է խորհրդային ժամանակներում: Վաշինգտոնի տարածած հայտարարության համաձայն` այնտեղից դուրս բերված վառելիքը կպահեն նոր անվտանգ պահեստարանում` ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքի տակ: Փաստաթղթում նշվում է, որ տվյալ նախագծին մասնակցում են Ղազախստանի և ԱՄՆ-ի հարյուրավոր գիտնականներ, ճարտարագետներ, ովքեր անվտանգության և փոխադրման բնագավառի մասնագետներ են: . «Ակտաու- բիզնես» ինտերնետային կայքէջի տեղեկատվությամբ`ամերիկյան կողմը ծախսել է ավելի քան 200 միլիոն դոլար` բեռնախցեր պատրաստելու և վառելիքը հավաքելու համար: Սա վերջին 15տարիներին Ղազախստանի և ԱՄՆ-ի ռազմավարական փոխգործակցության վառ պահերից էր` միջուկային սպառնալիքի նվազեցման համապատկերում:

Դիտվել է 3373 անգամ:
Print Friendly

Leave a Reply