Խոլերայի համաճարակը հասավ Դոմինիկյան Հանրապետություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 13:02

Դոմինիկյան Հանրապետությունում գրանցվել է խոլերայով վարակվելու առաջին դեպքը: Այս երկրի առողջապահության նախարարության տվյալներով` վարակվածը Հաիթիի քաղաքացի է, որը վերջերս է վերադարձել հայրենիք: Հիշեցնենք, որ խոլերայի համաճարակը Հաիթիիում բռնկվեց հոկտեմբերի 20-ին:  Համաճարակին զոհ դարձավ 11034 մարդ, 16,7 հազարը վարակակիր են: Հաիթիիում բարդություն հարուցեց «Թոմաս» փոթորիկը, որի հետևանքով զոհվեց 20 մարդ: Ավերվել է նաև ջրամատակարարման համակարգը: Ներկայումս հիվանդությունը  տարածվել է Հաիթիի 10-ը դեպարտամենտներում:Այս երկրում հիվանդության  տարածման համար նպաստավոր պայմաններ կան. 1,3 միլիոն մարդ ապրում է վրաններում, բացի այդ` կան ծանուցումներ, որ հիվանդությունը  ներխուժել է ուղղիչ հաստատություններ. զոհվել է 9 կալանավոր: Այդուհանդերձ` Հաիթիիում համաճարակային իրավիճակը հսկողության տակ է: Կրակին յուղ են լցրել շշուկներն այն մասին, թե հիվանդությունը տարածել են ՄԱԿ-ի խաղաղապահները:Չնայած բարդ իրավիճակին` Հաիթիի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել նախագահական և խորհրդարանական ընտրություններից, որոնք նշանակված են նոյեմբերի 28-ին:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply