Նորույթ` գեղասահքի օլիմպիական մրցաշարում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 17, 2010 13:00
2014-ին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերում գեղասահքի մրցաշարում կխաղարկվի ոչ թե 4, այլ 5 մեդալների հավաքածու: Մենասահորդների, մենասահորդուհիների, զուգասահորդների, պարային զույգերի մրցումներին կավելանա նաև թիմային մրցաձևը: Դա հնարավոր է դարձել պարային զույգերի մրցումների ծրագրի կրճատումից հետո: Բանն այն է, որ այլևս չի անցկացվելու պարտադիր պարը: Իսկ հաղթողները որոշվելու են օրիգինալ և կամավոր պարերի կատարումներից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
