Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը չի ծրագրում այցելել Կուրիլյան կղզիներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 12:41

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը չի ծրագրում այցելել Կուրիլյան կղզիներ, որը գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ: Ճապոնական` Nikkei  գործակալությունը վկայաբերում  է խորհրդարանում վարչապետի ելույթը.«Ներկա պահին ես այցի կոնկրետ ծրագիր չունեմ»: Կանը նաև ասել է, որ  ծանոթ է այն կարծիքին, թե պետք է այցելի Կուրիլյան կղզիներ, որպեսզի աշխարհին ներկայացնի Կուրիլների վրա իր իրավունքը: Այդուհանդերձ` վարչապետը «զգուշորեն է քննարկում»`ըմբռնելով այդ ուղևորության հնարավոր հետևանքները:   Նոյեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Կուրիլներ` լինելով Ռուսաստանի առաջին ղեկավարը, որ այցելեց վիճահարույց տարածքներ: Սա վրդովմունք առաջացրեց Ճապոնիայի հանրույթի շրջանում:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply