Ղրղզստանում սկսում է նախկին նախագահի դատական գործընթացը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 12:11

Ղրղզստանում սկսում է դատական գործընթացը`Բիշքեքի 2010 թվականի ապրիլի 7-ի իրադարձությունների առնչությամբ, երբ իշխանությունից օտարվեց նախագահ Կուրմանբեկ Բաքիևը: Բիշքեքի ռազմական դատարանի նիստը կկայանա բաց աշխատակարգով: Սպանությունների և իշխանական լիազորությունների չարաշահման մեղադրանք է հարուցված  բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների հանդեպ:Հեռակա մեղադրվում է 6 մարդ, այդ թվում` արտասահմանում գտնվող Կուրմանբել Բաքիևը, նրա կրտսեր եղբայրը` Ջանիբեկը և որդին` Մարատը:«Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ`այս մեղադրանքը հարուցված է 28 անձանց նկատմամբ: Ապրիլի 7-ին Բիշքեքում զոհվել է 80 մարդ

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply