Դի Կապրիոն կամենում է տուն կառուցել Իսրայելում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 11:45

Ամերիկացի կինոդերասան Դի Կապրիոն Իսրայելում տարածք է փնտրում` տուն կառուցելու համար: Այդ մասին նախօրեին ծանուցել է «Իսրայել Հա Յոմ» թերթը: Դի Կապրիոյի օգնականները վկայում են, որ դերասանը և իսրայելացի մոդել Բար Ռաֆայելիի բոյֆրենդը կամենում է հողամաս գնել և տուն կառուցել, որը կծառայի  Իսրայել կատարելիք այցերի  ժամանակ: Դի Կապրիոն այս նպատակով հողատարածք է փնտրում երկրի հարավում: Եթե այս տարածքում հարմար  վայր չգտնի, ապա կփնտրի հյուսիսում: Ասում են, որ նա չի կամենում տուն կառուցել երկրի կենտրոնական շրջանում, ուր ապրում է Ռաֆայելիի ընտանիքը Դի Կապրիոն,  Ռաֆայելին,  Դի Կապրիոյի մայրը  և դերասան Քևին Քոննոլին ժամանել են Իսրայել կիրակի գիշերը: Նրանք այստեղ 1 շաբաթ կմնան` հանգստանալու համար: Սա առնչվում է Դի Կապրիոյի ծննդյան օրվա հետ: Լրանում է նրա 36-ամյակը:

Թերթը գրում է, որ Հոլիվուդի դերասանը իր ընկերուհու և ընկերուհու հոր հետ երկուշաբթի ժամանել է Կեյսարիա: Հրատարակությունը շշուկներ է տարածել նրանց կայանալիք ամուսնության մասին:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply