Արքայազն Ուիլյամը հարսնացուին նվիրեց մոր մատանին

Օրվա լուր | | November 17, 2010 11:27

Ողջ Բրիտանիան այս օրերին քննարկում է թիվ առաջին նորույթը` արքայազն Ուիլյամի նշանադրությունը: Մոլորակի ամենանախանձելի փեսացուներից մեկի սիրտը այժմ պատկանում է 28-ամյա Քեյթ  Միդլթոնին:Քեյթի ծնողները նախ`ավիագործակարգավար և ստյուարդուհի էին, հետո ունեցել են իրենց գործը և դարձել միլիոնատերեր: Իսկ այժմ նրա մատին շողշողում է Լեդի Դիի մատանին: .«Տոհմական այս մատանին հայրս նվիրել է մորս նշանադրության ժամանակ, և ես մտածեցի, որ դա հաճելի կլինի: Կարծես թե մայրս մասնակցում է այս ամենին: Ես այն 3 շաբաթ կրել եմ  ռյուկզակում և բառացիորեն դողացել եմ նրա  համար, որ հանկարծ չկորցնեմ:Եվ վախեցել եմ նաև, որ ամեն ինչ կընթանա ոչ այնպես, դե դուք գիտեք, կան ձախողված նշանադրության մի շարք դեպքեր, սակայն «նա» ասում է ` այո:Իսկ եթե Քեյթը կորցնի մատանին`շատ խնդիրներ կունենա»,- պատմել է արքայազն Ուիլյամը:

Արքայազն Չարլզը հայտարարել է, որ հուզված է այս  իրադարձությունից: Շքեղ հարսանիք է նախատեսել հաջորդ տարի ամռանը: Իսկ բրիտանական բուքմեյքերները արդեն գումարչեք են դնում, թե հատկապես ինչպես է այս ծիսակատարությունը անցնելու: Ամենահանրահայտ գումարչեքը այնէ, թե ով է լինելու վարորդը:  Այս հարցում առաջնությունը եղբորն է ` արքայազն Հարիինը: Իսկ ահա հարսանեկան հագուստի հարցում կարծիքները միանշանակ չեն: Հավանական ոճաբաններն են  Վիվիեն Վեսթվուդը, Ստելլա Մակքարտնին: Գուշակում են նաև ծիսակատարության անցկացման վայրը: Չի բացառվում, որ կլինի Վեստմինստերյան աբբայությունը, ուր նշանադրվել են արքայազն Չարլզը և Դիանա Սփենսերը:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply