Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը` Ռուսաստանի գավաթակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 17, 2010 11:34

Բելգորոդում կայայցած շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության հաղթողը երևանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն է: Եզրափակիչ մրցամարտի առաջին պարտիայում 21-ամյա գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Արտյոմ Տիմոֆեևի հետ: Իսկ ահա, երկրորդ պարտիայում, հանդես գալով սպիտակ խաղաքարերուվ, մեր երկրի ներկայացուցիչը հնարավորությունը ձեռքից բաց չթողեց: 59-րդ քայլին նրա մրցակիցը ստիպված էր անձնատուր լինել: Այսպիսով, այս ստուգատեսում Զավենը 5 մրցամարտ անցկացրեց և բոլորն էլ գրանցեց իր օգտին:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply