Ծիծեռնակաբերդի խճուղում ընթացքի մեջ է տրանսպորտային էստակադա կառուցումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 17, 2010 10:24
Երևանի քաղաքապետարանում երեկ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցությունը` քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Զեկուցվել է, որ Թամանցիների փողոցում ամբողջությամբ ավարտվել են վերակառուցման ծրագրով նախատեսված աշխատանքները: Երթևեկության ու հետիոտնի համար նախկինում վտանգավոր, անբարեկարգ ճանապարհին փոխարինում է ժամանակակից պահանջներին համապատասխանող, նոր, բարեկարգ ճանապարհը: Ավարտական փուլում են Հրազդանի կիրճի փլուզված հենապատի կառուցման և այդ հատվածում ճանապարհի վերականգնման աշխատանքները: Նոր ու անվտանգ հենապատն արդեն կառուցված է, ընթացքի մեջ է սալիկապատման գործընթացը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում են երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները, համաձայն որի` խճուղում կառուցվում է տրանսպորտային էստակադա: Ներկայումս այնտեղ հողային աշխատանքներ են ընթանում։
Շարունակվում է նաև մայրաքաղաքի բակերի բարեկարգման և խաղադաշտերի տեղադրման համաքաղաքային ծրագիրը, որի շրջանականերում Աերացիա թաղամասում պատրաստ է շահագործման փոքր ֆուտբոլի հերթական խաղադաշտը:






Facebook
Tweet This
Email This Post
