Իրանի նախագահը գտել է Ղարաբաղյան հակամարտության լուծման «բանաձեւը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 0:50

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել բանակցությունների, արդարության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Lider հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Տարածաշրջանի ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության եւ բարեկամության մեջ: Մենք հարեւաններ ենք: Այդպես է ստացվել աշխարհագրորեն եւ պատմականորեն: Եթե մենք փորձենք լուծել մեր խնդիրները արդար եւ բարեկամաբար, բոլոր խնդիրները կգտնեն իրենց լուծումը»,- նշել է Ահմադինեժադը:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply