Զավեշտալի տեսարաններ Թուրքիայում Կուրբան բայրամից. 5000 վիրավորներ եւ փախչող անասուններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2010 0:38

Իսլամական ամենահայտնի տոներից մեկի՝ Կուրբան բայրամի տոնակատարությունները Թուրքիայում այս տարի եւս ուղեկցվել են զավեշտալի տեսարաններով։

Չնայած իշխանությունների բազմաթիվ զգուշացումներին, այս տարի եւս բազմաթիվ քաղաքացիներ զոհաբերվող անասուններին մորթել են փողոցներում եւ երեխաների աչքի առաջ։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ի առավոտյանից սկսած Թուրքիայի գրեթե բոլոր հիվանդանոցները լցված էին անասուններին մորթելիս իրենց վնասած կամ անասունի կողմից վնասվածքներ ստացած անձանցով։  Միայն մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներում բուժօգնություն է ստացել 5000 հոգի։

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply