Մեծ Բրիտանիան պաշտպանում Է Թուրքիայի` Եվրամիության լիիրավ անդամ լինելը

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | May 27, 2009 13:22

Երեքշաբթի Անկարայում բրիտանական դիվանագիտության ղեկավար Դեւիդ Միլիբանդը հայտարարել է, որ Եվրոպան կհարստանա` դեպի արեւելք ընդլայնելով իր սահմանները: «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը շատ լավ կլիներ Եվրամիության համար: Թուրքիան վաստակել Է Եվրամիությանն անդամագրվելը»,-ասել Է Միլիբանդը պետնախարար եւ Եվրամիության հետ Անկարայի գլխավոր բանակցորդ Էգեմեն Բաղիշի հետ կայացած բանակցություններից հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախարարն իր հերթին նշել Է, որ եվրաինտեգրացման գործընթացը դյուրին չԷ, սակայն իր երկիրը վճռականորեն Է տրամադրված:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply