Արքայազն Ուիլյամը կամուսնանա 2011 թվականին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2010 18:18

Daily Mail.-ի տեղեկատվությամբ` արքայազն Ուիլյամսը իր ընկերուհի Քեյթ Միդլթոնի հետ կամուսնանա 2011 թվականին: Բուքինհեմյան պալատի մամուլի ծառայության տեղեկացմամբ`զույգը որոշել է ամուսնանալ Քենիայում անցյալ ամիս հանգստանալիս: Հարսանիքը նախատեսված է 2011 թվականի գարնանը կամ ամռանը:Փեսան և հարսնացուն 28 տարեկան են: Նրանք ծանոթացել են 8 տարի առաջ Շոտլանդիայում, երբ ուսանում էին Սուրբ Էնդրյու համալսարանում: Նրանց սիրավեպը սկսել է 2003 թվականին:

Քեյթը ծնվել է 1982թ.հունվարի 9-ին անգլիական Բերկշիր կոմսության Ռեդինգ քաղաքում: Նրա ծնողները բարձր խավից  չեն`Մայքլը միջին դասից է, իսկ Էլիզաբեթը ածխա-հանքափորերի հինավուրց ընտանիքից: Երկու ծնողներն էլ աշխատել են քաղաքացիական ավիացիայում,Մայքլը`օդաչու,իսկ Էլիզաբեթը ուղեկցորդուհի:

2007 թվականին մամուլում ի հայտ եկան հրապարակումներ նրանց բաժանության մասին: Նույն թվականի հունիսին երեկոյին նրանք միասին էին : Հուլիսին Ուիլյամը Քեյթի հետ այցելեց հանդիսավոր համերգ` ի պատիվ արքայադուստր Դիանայի հիշատակի:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply