Աննախադեպ բան` հայկական սպորտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 16, 2010 18:32

Երևանի կոնյակի, գինու, օղու «Արարատ»կոմբինատի դահլիճում կայացած Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայի արտահերթ նիստում այդ կազմակերպության նոր նախագահ ընտրվեց ռումինացի Կոնստանտին Բոգդանը, իսկ ձյուդոյի մեր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց ռումինացի մեկ այլ մասնագետ` Ադրիան Կրիոտուրուն: Նիստի մասնակից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ այս քայլին դիմելը պայմանավորված է հայկական ձյուդոյում առաջացած խնդիրներով, և Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի համաձայնությամբ ՀՁՖ-ի նախագահի պաշտոնը վստահվել է նրա կողմից երաշխավորված մասնագետին, որը  դոկտոր-պրոֆեսոր է: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էլ փորձառու մասնագետ է: Հավելենք, որ ՀՁՖ-ի նոր նախագահի բոլոր ծախսերը հոգալու է Ձյուդոի միջազգային ֆեդերացիան, իսկ ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատավարձը հատկացնելու է ՀԱՕԿ-ի նախագահը:Մարզիչն ամիսը ստանալու է  7000 եվրո: Ի դեպ,սա աննախադեպ բան է, քանի որ ոչ մի մարզաձևի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ այդպիսի աշխատավարձ չի ստանում:Ի դեպ,ՀՁՖ-ի նոր նախագահը ծանոթանալու է Հայաստանի ձյուդոյի նախկին նախագահ Ալեքսան Ավետիսյանի կատարած աշխատանքներին: Գ.Ծառուկյանը պայման է դրել, որ նոր նախագահը, եթե ուսումնասիրություններից հետո դրական գնահատի Ավետիսյանի գործունեությունը, ապա վերջինս կշարունակի աշխատել ՀԱՕԿ-ում և կծառայի հայկական ձյուդոյին, իսկ եթե եզրակացությունը բացասական լինի, ապա համապատասխան պատիժ պետք է կիրառվի: Հիշեցնենք, որ վերջերս մայրաքաղաքի «Արմենիա մարիոտ»հյուրանոցում կայացած ՀՁՖ նախագահության նիստում Գ.Ծառուկյանի առաջարկով Ա.Ավետիսյանին էր վստահվել ՀԱՕԿ-ի փոխնախագահի պաշտոնը:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply