Ստավրոպոլում հայերի ու թուրքմենների միջեւ խոշոր «ռազբոռկա» է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2010 17:15

Նոյեմբերի 15-ին ոստիկանները ձերբակալել են Հայաստանի եւ Թուրքմենստանի 26 քաղաքացիների, ովքեր մտադրվել էին Ստավրոպոլի արվարձաններից մեկում հաշիվներ պարզել: Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Նախօրեին կեսօրին Օկտյաբրսկի շրջանում նոր կառուցվող անութի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Թուրքմենստանի 3 եւ Հայաստանի 8 քաղաքացիների միջեւ»,- «ՌԻԱ նովոստիին» հայտնել է իրավապահների աղբյուրը:

Նրա խոսքով, նույն օրն ավելի ուշ Ստավրոպոլի արվարձաններից մեկում հավաքվել է շուրջ 70 մարդ` 20-25 տարեկան (20 հայ եւ 50 թուրքմեն), ովքեր «իրենց ագրեսիվ են պահել»:

Ոստիկանության աշխատակիցները խուլիգանական գործողությունները կանխելու նպատակով ձերբակալել եւ ոստիկանության բաժին են տարել 26 երիտասարդի: Ներկայումս քննարկվում է նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասել է աղբյուրը, հավելելով, որ գործողությանը մասնակցել է 60 ոստիկան:

NEWS.am

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply