Սեւանի թունելի երթեւեկության անվտանգությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 18-22-ը յուրաքանչյուր օր ժամը 01:00-6:00 իրականացվելու են շինարարական աշխատանքներ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 16, 2010 16:31

Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ավտոճանապարհի վրա գտնվող Սեւանի թունելի երթեւեկության անվտանգությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 18-22-ը յուրաքանչյուր օր ժամը 01:00-6:00 իրականացվելու են շինարարական աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության “Հայավտոճան տնօրինություն” ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ այդ պատճառով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ ճանապարհով:
Խցանումներից խուսափելու նպատակով խնդրում ենք ավտովարորդներին հնարավորինս զերծ մնալ նշված օրերին գիշերային ժամերին Սեւանի թունելի տեղամասով երթեւեկելուց:
Դիտվել է 791 անգամ: