Շինարարական«Ինտեկո» ընկերությանը կասկածում են միլիոնավոր դոլարներ արժողությամբ հողատարածքների հափշտակության հարցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2010 15:30

Ելենա Բատուրինայի մասշտաբային բիզնես- նախագծերը հայտնվել են իրավապահ մարմինների տեսադաշտում: Life News-ի տեղեկատվությամբ`«Ինտեկո» ընկերության նկատմամբ, որը պատկանում է Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի կնոջը` Ելենա Բատուրինային,  քրեական  բազմաթիվ գործեր են հարուցվել:Հետաքննության նյութ են դարձել հողային տեղամասերը, որոնք նախատեսված ենՄոսկվայում արտասահմանյան դեսպանատների համար:Հարցի շուրջ աղմուկ հարուցվեց մինչ Լուժկովի պաշտոնաթողությունը: Այս իրադրությանը հարկադրաբար միջամտեց նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Ելենա Բատուրինայի առաջին ահազանգը հնչեց դեռ ամռանը, երբ գերագույն դատախազ Յուրի Չայկան վարչապետին նամակ հղեց, որում բացատրեց հակամարտության էությունը. նախագահի հրամանագրով` դեռ 1993 թվականին այդ հողատարածքները համարվում են դաշնային սեփականություն:

Դեռ ավելին` տեղամասերը`  իբրև սեփականություն, հանձնվել են АОЗТ «Матвеевское ընկերությանը: Այս բաժնետիրական ընկերությունը այն հանձնել է ООО «Территориальная дирекция «Сетуньская»» ընկերություններին: Վերջին ընկերության միակ հիմնադիրը Ելենա Բատուրինան էր: Եվ համաձայն Լուժկովի վերջին կարգադրության`այս տարածքում նախատեսվում էր կառուցել« Սեթուն հիլզը»:

.« Բատուրինայի նպատակասլաց գործունեության հետևանքով   վերջինս փաստացիորեն դարձավ վերոհիշյալ հողատարածքների տեր»,- գրել է Չայկան` ՌԴ նախագահին հղված ուղերձում: Բոլոր նյութերը ուղարկվել են Մոսկվայի դատախազությանն առընթեր հետաքննչական կոմիտե: Իսկ մայրաքաղաքային դատախազությունը Տվերի շրջանային դատարան է ուղարկել կարգադրությունները ապօրինի համարելու մասին հայտարարությունը, քանի որ հակասում են Սահմանադրությանը և« ՌԴ միջազգային   պայմանագրերի մասին» օրենքին: Դմիտրի Մեդվեդևի արձագանքը չհապաղեց. նախագահը իրադրությունը անպարկեշտ համարեց և հանձնարարեց ունեցվածքի և տնտեսական զարգացման նախարարությանը միջոցներ անհապաղ ձեռնարկել ` ներառյալ `դատը: Ըստ որում` Ելենա Բատուրինան ի պատասխան` ջանացել է վեճը հանգուցալուծել Դմիտրի Մեդվեդևին և Յուրի Չայկային  հղված պատասխան նամակներով: Այդուամենայնիվ` Ելենա Բատուրինան անմեղ չէր: Նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply