Իրանի նախագահի կայանալիք պատմական այցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2010 15:20

Իրանի նախագահ Մահմուդ Նեջադը որոշել է չսահմանափակվել Իսրայելի հյուսիսային սահմանամերձ տարածքներ  կատարած այցով: Այժմ նա ընտրել է հարավային հատվածը: Հիշեցնենք, որ անցյալ ամիս նա այցելեց Լիբանան, իսկ այժմ նա մտադիր է այցելել Եգիպտոս: Ինչպես տեղեկացնում են իրանական և եգիպտական ԶԼՄ-ները, ամենայն հավանականությամբ` կարելի է հաստատել, որ բուրգերի երկիր նա ծրագրել է այցելել 2011 թվականի մարտին:Ահմադի Նեջադը պատրաստվում է իսլամական խորհրդաժողովին, որը հաջորդ տարի կկայանա Եգիպտոսում: «Եգիպտոսը հրավերներ կուղարկի մահմեդական բոլոր երկրներին, այդ թվում` նաև Իրանին»,- երկուշաբթի ասել է եգիպտացի դիվանագետը:Նա հավելել է, որ հրավերը վերաբերում է միայն խորհրդաժողովի մասնակցությանը և ոչ մի աղերս չունի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների հետ: .  Իհարկե, որոշ ԶԼՄ-ներ ենթադրում են, որ հրավերը երկուստեք ջերմացման դրսևորում է. այս 2 երկրների միջև կապը գործնականում ընդհատվել է 30 տարի առաջ« Այդ ենթադրության օգտին խոսում է այն փաստը, որ վերջերս վերականգնվել են Կահիրեի և Թեհրանի միջև չվերթերը: Նախատեսված է, որ խորհրդաժողովը կանցկացվի Շարմ աշ Շեյխում. քաղաք, որից տեսարանները բացվում են դեպի Իսրայել:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply