Միլիոնատերերի ամենաարտասովոր հոբբիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2010 15:02

Միլիարդատերերը զվարճանում են ոչ միայն զբոսանավերով,թռվռան կանանցով, ճանապարհորդություններով. Երբեմն նրանց հոբբին տարօրինակության դրսևորումներ են: Սա հաստատում է Forbes ամսագիրը: Այսպես` հայտնի Ռոքֆելլերների տոհմի ներկայացուցիչ Դևիդը բզեզներ է հավաքում: Երբ որևէ տեղ է ուղևորվում` իր գրպանում պահում է փոքրիկ գառագեղ` հանդիպած անսովոր միջատը  այդտեղ խցկելու  նպատակով: Այս սովորությունը նրա մոտ զարգացել է դեռ 7 տարեկանից:  Նրա հավաքածուում կան յուրօրինակ բզեզ-կոյագնդիռներ, որոնց աստվածացրել են Եգիպտոսի փարավոնները: Անսովոր հոբբի ունի  բանկիր Քլեյմի Դայքսոն Սփենգլերը, ում մասնավորապես` պատկանում է Bank of America-ի բաժնեթղթերի ծանրակշիռ փաթեթը: Նա իր ազատ ժամանակ հնագույն ժամացույցներ է վերանորոգում: Միլիարդատերը հաստատում է, որ նախընտրում է հնագույն ժամացույցների մեխանիզմները. միթե մարդիկ այդքան անկանխատեսելի են: Նրա այս հակումը դրսևորվել է 45 տարի առաջ, երբ կանգ առավ մոր նվիրած` XVII դարի ժամացույցը:
Ֆինանսիստը որոշեց ինքնուրույն մտիկ տալ ժամացույցների մեխանիզմի գաղտնիքներին: Ավելի ուշ` միլիարդատերը ժամացույցների վերանորոգման արհեստանոց բացեց: Նրա ընկերը` Գորդոն Գեթթին, ընկղմվեց նավթային բիզնեսում, որպեսզի իր ժամանակը և ուժերը վատնի օպերաներ գրելով: Երաժշտության հանդեպ կրքով համակվեց ևս մեկ մագնատ` Ջեյմս Այսրին` հավաքելով երաժշտական գործիքներ: Մասնավորապես նրա հավաքածուի  կիթառները պատկանել են Ջորջ Հարիսոնին և Ջերրի Գարսիային: Մագնատը երաժշտական այս գործիքները անգին է համարում: Իսկ ամերիկացի որոշ միլիարդատերեր հավաքում են դրոշմանիշեր, Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ, թղթադրամներ, իսկ ոմն էլ `ինչպես Հերի Մեյգնեսը, սիրում է  բեռնատար վարել, ինչպես նաև ունենալ պտուտակային ավտոմեքենաների հավաքածու:

Դիտվել է 1984 անգամ:
Print Friendly

Leave a Reply