Սֆինքսների ծառուղին հանգեցրել է գտածոների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2010 14:46

Եգիպտացի հնագետները Լուքսորում հայտնաբերել են 12 նոր արձան Սֆինքսների ծառուղում: Գտածոները վերաբերում են Նեքտանեբո փարավոնի (380-362թթ մ.թ.ա.). կառավարման ժամանակահատվածին: Հնությունների գործերով խորհրդի ղեկավար Զահի Հավասը բացատրել է, որ նոր գտածոները հայտնաբերվել է Նեքթանեբո I –ի ճանապարհների տրամախաչման տեղում: Այս տեղանքում նոր ճանապարհ է հայտնաբերվել, որը տանում է Նեղոս: Ավելի վաղ` այդ մասին հայտնի էր գրավոր աղբյուրներում: Հավասի մեկնաբանմամբ` այս ճանապարհով է Սուրբ Ամոնի առագաստանավը առաքվել, այն կիրառվել է փարավոնների պաշտամունքային ծեսերի ժամանակ: Դեռևս մշակվել է այդ ճանապարհի միայն 20 մետրը, իսկ  ճանապարհի ընդհանուր ձգվածությունը 600 մետր է: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են սֆինքսների արձանների մնացորդներ, ինչպես նաև Եգիպտոսի` առավել ուշ դարաշրջաններին վերաբերող առարկաներ:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply