ՆԱՏՕ-ն այլևս չի սպառնում Ռուսաստանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 16, 2010 13:34
ՆԱՏՕ-ն այլևս չի սպառնում Ռուսաստանին: Այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ_ի գագաթնաժողովի նախօրեին դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասսմուսենը: Ի դեպ, գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 19-20-ը Լիսսաբոնում:«Կասկած չկա, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա և համոզված եմ, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա:Մենք պետք է գործընկերներ լինենք: Կարծում եմ, որ ՌԴ ներկայիս ղեկավարությունը ըմբռնում է, որ Ռուսաստանի ապագան Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ է պայմանավորված»,- «Կոմերսանտի» հարցազրույցում ասել է Ռասսմուսենը:
Գլխավոր քարտուղարի խոսքով`2008 թվականի օգոստոսին ռուս- վրացական պատերազմը լրջորեն հետ է մղել մեր հարաբերությունները: Վրաստանը առայսօր վիճահարույց խնդիր է համարվում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Սակայն այս վեճը չի գերազանցում այն փաստը, որ մենք տարբեր ոլորտներում ունենք ընդհանուր շահեր: Այսպես օրինակ` Աֆղանստանը: Ռուսաստանը տառապում է ահաբեկչական անընդմեջ հարձակումներից, աֆղանական թմրանյութերի ներհոսքից: Եվ մենք պետք է համագործակցենք, որպեսզի միասին դիմակայենք»,- նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:






Facebook
Tweet This
Email This Post
