Առաջարկել են վերադառնալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 16, 2010 13:15

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կազմում հանդես եկող հարձակվող Հովհաննես Գոհարյանը 2011-ի հունվարին կրկին կհամալրի Բելառուսի ԲԱՏԷ ակումբի կազմը: Բանն այն է, որ նա ԲԱՏԷ-ից այս տարվա ամռանը վարձավճարով  տեղափոխվել էր «Փյունիկ»: Պարզվում է, որ իր երկրի չեմպիոն դարձած, պայքարը ֆուտբոլի Եվրալիգայի մրցաշարում  շարունակող բելառուսական ակումբի ղեկավարությունը կրկին ցանակնում է օգտվել Գոհարյանի ծառայություններից և առաջարկել են, որ նա վերադառնա: Եվ դա օրինաչափ է, քանի որ երկու ակումբների միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին: Գոհարյանը «Փյունիկի» կազմում հանդես գալով  7  գնդակ է խփել մրցակիցների դարպասը:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply