Կողոպտել են «ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան փողոցի մասնաճյուղը

Օրվա լուր | | July 22, 2009 16:40


d5b61Այսօր առավոտյան 9:30-ին կողոպտել են «ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող 4-րդ մասնաճյուղը: Ավազակները հափշտակել են 5 մլն դրամ՝ շուրջ 137.00 ԱՄՆ դոլար:

Հարձակման ժամանակ վիրավորվել է բանկի աշխատակիցներից մեկը, որը հիմա հիվանդանոցում է և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«ՎՏԲ-Հայաստան»-ից «Անկախ»-ին տեղեկացրին, որ այս պահին որևէ հավելյալ ինֆորմացիա չի հրապարակվում, որպեսզի չխոչընդոտեն նախաքննությանը:

Բանկն ունի 78 մասնաճյուղ, որոնցից 31-ը` Երեւանում, մնացածը` Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը սպասարկում է 236.951 հաճախորդների, այդ թվում` 231.524 ֆիզիկական եւ 5.067 իրավաբանական անձանց:

Բանկը հիմնադրվել է 1923 թ.: Մինչև 1993 թ. բանկը մտնում էր ԽՍՀՄ Պետական Խնայողական Բանկի կազմի մեջ, այնուհետ սկսեց գործել որպես Հայաստանի մասնագիտացված Խնայողական բանկ: 2006 թ. հունիսի 20-ին «Հայխնայբանկ»-ը վերանվանվել է «ՎՏԲՀայաստան»-ի, որի բաժնետոմսերի ողջ փաթեթը պատկանում է ռուսական «ՎՏԲ» բանկին :

«Անկախ»-ը շուտով կրապարակի դեպքի մանրամասները

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply