«Հատիսը» ուժեղացնում է կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 16, 2010 12:34

Երևանի «Հատիսը» բասկետբոլիստուհիների Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում նոյեմբերի 18-ին հյուրընկալելու է Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմին: Հանդիպումը կայանալու է մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում: «Հատիսի» համար խաղը կարևոր է, քանի որ  հայկական թիմն անցկացրած նախորդ երկու հանդիպումներում էլ պարտվել է: Այժմ «Հատիսը» փորձում է ուժեղացնել կազմը: Հրավիրվել են Խորվաթիան ներկայացնող բասկետբոլիսուհի Իվանա Պոդրուգը և ամերիկուհի Օլիմպիա Սքոթը:Վերջինս  34 տարեկան է և փորձառու  է:  Նա կփոխարինի «Հատիսի» կենտրոնական Էրիկա Դևիսին, ով Իսրայելի «Էլիտզուր» թիմի հետ երևանյան հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply