Մասիս քաղաքում մի քանի փողոց է ջրածածկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 16, 2010 11:50
Երեկ կեսօրին` ժամը 12.13-ին, փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցում տեղի է ունեցել ոռոգման ջրի խողովակի վթար, ինչի հետևանքով ջրածածկվել են հարակից փողոցները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է վթարա-վերականգնողական աշխատանքներ, ջրագծի վթարը վերացվել է:






Facebook
Tweet This
Email This Post
