Իսրայելը բանտից ազատ է արձակել պաղեստինցի 45 գրոհայինների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2010 11:32

Իսրայելը բանտից ազատ է արձակել պաղեստինցի 45 գրոհայինների` մահմեդական Իդ ալ Ադհա տոնի կապակցությամբ:Նրանք` բոլորը ,« Ալ Աքսահ նահատակների գումարտակ» խնբավորումից են,ինչը նույնացվում է «Ֆաթահ» շարժման հետ:  Քաղաքական այս շարժումը գլխավորում է Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը:

Ազատագրված գրոհայինների մի մասին համաներում է շնորհվել և նրանց թույլ է տրվում ազատ երթևեկել Հորդանանի Արևմտյան ափում, մյուսները կարող են մնալ միայն իրենց բնակավայրերում և այն տարածքներում, որոնք լիովին հսկում է Պաղեստինի ազգային վարչակազմը:

Ազատության ելքից առաջ նրանք` բոլորը,  Իսրայելի հանդեպ թշնամական հարաբերություններից հրաժարվելու պարտավորություն են ստորագրել:Ֆաթահի ակտիվիստների փուլային համաներման մասին Իսրայելը և Պաղեստինը պայմանագիր են ստորագրել 2007 թվականին, երբ Գազայի հատվածում իշխանությունը  բռնի կերպով անցավ ՀԱՄԱՍ-ին: Այդ ժամանակ իսրայելական բանտերից ազատ արձակվեցին 100-ավոր պաղեստինցիներ:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply