Հնդկաստանում փլվել է հինգհարկանի շենքը, զոհվել է 65 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2010 11:25

Երեկ երեկոյան Հնդկաստանի մայրաքաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 65 մարդ, 10-յակները գտնվում են փլատակների տակ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել մոտավորապես 80 մարդ, նրանցից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:Տուժածներին օգնություն հասցնելու նպատակով հիվանդանոց են կանչվել լավագույն մասնագետներ: Փրկարարները դեռ հույս ունեն փլատակներից  կենդանի  մարդկանց դուրս բերել: Տեղի բնակիչները  վկայում են, որ փլված շինությունում ապրում էին 400-500 մարդ: Իշխանությունների ներկայացուցիչները այս տեղեկատվությունը չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում Ենթադրվում է, որ ողբերգության պատճառը շինարարների անփութությունն է: Շինության տիրոջ նկատմամբ մեղադրանք է հարուցվել: Այժմ նա թաքնվում է արդարադատությունից:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply