Շանհայի հրդեհի հետևանքով 53 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2010 11:11

Երեքշաբթի առավոտվա տվյալներով`Չինաստանի մեգապոլիս Շանհայում զոհվել է 53 մարդ, մոտավորապես 90 մարդ վիրավորվել է: Նրանցից 70-ը հիվանդանոց են տեղափոխվել:   Միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 4 մարդ: Հիշեցնենք, որ երկուշաբթի հրդեհ էր բռնկվել Շանհայի կենտրոնում գտնվող 28 հարկանի երկնաքերում:Կրակը արագ տարածվել է և ներխուժել է բնակարաններ` մարդկանց առաջ փակելով ելքը: Բազմաթիվ մարդիկ իրենց լուսամուտից են դուրս նետել` փրկվելու համար: Կրակը մարելու համար աշխատել են 60 հրշեջ խումբ և 3 ուղղաթիռ: Հրշեջները մի քանի ժամվա ընթացքում տարհանել են մոտավորապես 100 մարդու: Սակայն բարձր հարկերից մարդկանց  ուղղաթիռներով տարհանելու փորձը ձախողվել է ուժեղ ծխալու պատճառով: Reuters-ի տեղեկատվությամբ` երկուշաբթի երեկոյան հրդեհը լիովին մարել է, հրշեջները ստուգում են  շինությունը:Շենքում հիմնականում ապրում էին կենսաթոշակառու ուսուցիչների ընտանիքները: Հրդեհի  ժամանակ երկնաքերում մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ:Ներկա պահին որոնողական աշխատանքներ են տարվում: Սկսվել է գործի առնչությամբ հետաքննություն: Այս ողբերգության պատճառների և հանգամանքների մասին  դեռ ոչինչ չի տեղեկացվում:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply