Փնտրում են 3 մարդու վիրավորած և մեկի մահվան պատճառ դարձած «Համմերի» տիրոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2010 11:03

Ոստիկանության Գյումրիի բաժնում նոյեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ի սահմաններում, 1978 թ. ծնված  Աղվան Ա.-ի վարած «Համմեր»  մակնիշի ավտոմեքենան Երևանյան խճուղում բախվել է 1956 թ. ծնված Սամվել Մ.-ի «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենային:

Սամվել Մ.-ն և նրա ուղևորներ` 1957 թ. ծնված Վարդուշ Խ.-ն,  1997 թ. ծնված Քրիստինե Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին՝ 1962 թ. ծնված Տանյա Զատիկյանը  տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Աղվան Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply